Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը Facebook-ի իր էջում գրել է. «Երբ Հակամայդան կրեմլյան շարժումը Գյումրիում հայկական ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին հայտարարում է խղճի կալանավոր, ինչի՞ վրա են հույսները դնում: Հայ ժողովրդի սիրո՞ վրա, թե՞ նրա վրա, որ ռուսներին անիծեն նույնիսկ ցայժմ բարեկամ Հայաստանի քաղաքացիները:
Նման է նրան, որ կրեմլյան սադրիչները հենց երկրորդի վրա էլ հույս են դնում: Իսկ Կրեմլը լռելյայն նրանց պաշտպանում է:
Մինչդեռ Ռուսաստանի ու Հայաստանի միջև գործում է Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի գտնվելու հետ կապված իրավասության և իրավական փոխօգնության հարցերով համաձայնագիր՝ ստորագրված դեռևս 1997թ.:
Համաձայնագրի 4-րդ հոդվածն ուղղակի հաստատում է, որ Պերմյակովը պետք է հանձնվի հայկական արդարադատությանը, այնպես որ Երևանում ու Գյումրիում ցուցարարները բացարձակապես օրինական են պահանջում Ռուսաստանից միջազգային պարտավորությունների անշեղորեն կատարում:
Սակայն Պերմյակովին չեն հանձնում և անգամ նրան անվանում են խղճի կալանավոր… Եվ հետո մենք զարմանում ենք, թե ինչու մեզ բոլորն ատում են»: