Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ժխտելու արշավի շրջանակում «Թալեաթ փաշա» կոմիտեն ակցիա է սկսել «Ցեղասպանությունը միջազգային մի սուտ է» խորագրով: Ակցիան մեկնարկել է հունվարի 14-ին՝ ստորագրահավաքով:
Հայկական սփյուռքի քայլերի դեմ Այվալըք բնակավայրում ձևավորված կոմիտեի մասնաճյուղը կարողացել է 1200 ստորագրություն հավաքել:
Հավաքված ստորագրությունները հանձնվելու են կառույցի ղեկավարությանը՝ Թուրքիայում և Եվրոպայում ի շահ թուրքական պնդումների օգտագործվելու համար: