ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Թուրքերի մեկ երրորդից ավելին լուրջ սպառնալիք է համարում Հայաստանը

Թուրքերի մեկ երրորդից ավելին լուրջ սպառնալիք է համարում Հայաստանը
22.01.2015 | 13:52

Շարքային թուրքերի ավելի քան մեկ երրորդի համոզմամբ` Հայաստանն իրենց երկրի անվտանգությանը լուրջ սպառնալիք ներկայացնող պետությունների տասնյակում է: Սա են վկայում Ստամբուլում գործող «Քադիր Հաս» համալսարանի ամենամյա ծավալուն սոցհարցման արդյունքները, որոնք հրապարակվեցին այս շաբաթ: Թուրքերի 35 տոկոսը վստահ է` Հայաստանը Թուրքիայի ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք է: Անցած տարվա նույնատիպ հարցման համեմատ հայերից վտանգ ակնկալող թուրքերի թիվը զգալիորեն կրճատվել է: «Քադիր Հաս» համալսարանի` 2014-ի հունվարին հրապարակած տվյալներով՝ Հայաստանը որպես սպառնալիք էր դիտարկում հարցված թուրքերի 53 տոկոսը: Այսօր, սակայն, հարցման մասնակիցների 48 տոկոսի համոզմամբ՝ Հայաստանը իրենց երկրի համար որևէ վտանգ այլևս չի ներկայացնում: Անցած տարի Հայաստանի հանդեպ առավել հանգիստ տրամադրված թուրքերի թիվը ընդամենը 28 տոկոս էր:
Թուրքիայի հավանական թշնամիների ցանկում միանձնյա առաջատարը Իսրայելն է՝ հրեական պետությանը սպառնալիք է ընկալում թուրքերի 70 տոկոսը: Երկրորդ տեղում ԱՄՆ է՝ 51 տոկոս ցուցանիշով: 350 տարիների ընթացքում Թուրքիայի հետ 12 անգամ պատերազմած Ռուսաստանին սպառնալիք է ընկալում թուրքերի 28 տոկոսը միայն: Թուրքիայի ազգային անվտանգությունը վտանգող հարևանների թվում են նաև Կիպրոսը, Հունաստանը, Սիրիան և Իրանը:
Թուրքերի 36 տոկոսի համոզմամբ` երկրի համար վտանգ է ներկայացնում նաև Եվրամիությունը, այդուհանդերձ 71 տոկոսը կողմ է Եվրամիությանը երկրի լիիրավ անդամակցությանը: «Քադիր Հաս» համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված այս հարցման մասնակիցների կեսից ավելին վստահ է` Թուրքիային չի հաջողվի անդամակցել ԵՄ-ին. միայն 45 տոկոսն է նշել, թե հավատում է, որ մի օր երկիրը կանդամակցի ԵՄ-ին:
Ներքին խնդիրներից առավել հրատապը գործազրկության ծավալների աճն է: Այս մոտեցմանն է հակված հարցման մասնակիցների 33 տոկոսը, 19 տոկոսի համոզմամբ էլ՝ երկրի առջև ծառացած հիմնական խնդիրը ահաբեկչական կառույցների գործողությունն է: Ներքին խնդիրներից թուրքերի համար հրատապությամբ երրորդ տեղում է քրդական հարցը:

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ