ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Ապրիլին տա՞նը կլինի

Ապրիլին տա՞նը կլինի
30.01.2015 | 00:36

Վարդան Պետրոսյանն ապրիլին համաներմամբ հավանաբար ազատ կարձակվի: Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատավճռի հրապարակումից հետո լրագրողներին ասել է, որ ապրիլին, հավանաբար, համաներում կհայտարարվի. «5 տարվա ազատազրկման դատապարտվելու դեպքում, նախորդ համաներման ակտից ելնելով, գիտենք, որ եթե անզգույշ հանցագործություն է, գործը կկարճվի: Այսինքն, տուժող կողմը կբողոքարկի, թե ոչ, ապրիլին նա տանը կլինի»։

Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1881

Մեկնաբանություններ