Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Այո՛, աղջիկ է

Այո՛, աղջիկ է
05.02.2015 | 22:23

Բրիտանական ԶԼՄ-ները գրել են, որ արքայազն ՈՒիլյամը և դքսուհի Քեյթը դուստր են ունենալու: Նրանք փորձել են գաղտնի պահել լուրը, սակայն պալատի աշխատակիցները հայտնել են լրագրողներին: Անգլիական OK! ամսագիրը շապիկ է կազմել այդ ուրախալի լուրի առթիվ։ Շապիկի վրա դքսուհի Քեյթն է և գրված է՝ «Այո՛, աղջիկ է»։ Ապագա երեխայի սեռն իմանալուց հետո ամենաշատ հուզող հարցն էր, թե ինչպես կանվանեն աղջկան։ Ավանդական Էլիզաբեթ և Մարիա անունների շուրջ երկար մտորումներից հետո, ծնողները որոշել են երեխային անվանակոչել արքայազնի մոր անունով։ Դա գեղեցիկ հիշեցում կլինի հանգուցյալ իշխանուհի Դիանայի մասին, թեպետ ամիսներ առաջ թագուհին դեմ էր եղել ծնողների այդ ցանկությանը։

Դիտվել է՝ 1668

Մեկնաբանություններ