ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Հորդանանի թագավորն ու թագուհին այցելել են ողջակիզված օդաչուի ընտանիքին

Հորդանանի թագավորն ու թագուհին այցելել են ողջակիզված օդաչուի ընտանիքին
07.02.2015 | 15:43

Հորդանանի թագուհին ու թագավորը ցավակցել են հորդանանցի զինվորի ընտանիքին, որը իսլամիստների դաժան հաշվեհարդարի զոհն էր դարձել՝ հայտնել է Daily Mail-ը: Թագուհի Ռանիան՝ արցունքն աչքերին, մխիթարել է օդաչուի այրի Անվար Թարաունեին: Նա ամուսնու մահն իմացել է սոցիալական ցանցերից: Իսլամիստները համացանցում տարածել էին օդաչու Մոազ ալ-Քասասբեի ողջակիզման տեսարանը: Թագավորական զույգը այցելել է օդաչուի այրուն ու ընտանիքին՝ հարավային Քարաք քաղաքում: Թագավորը ցավակցել է օդաչուի հորը: Օդաչուն ամուսնացել էր գերեվարությունից հինգ ամիս առաջ: Ողջակիզումից հետո Հորդանանը տասնյակ հարվածներ է հասցրել «Իսլամական պետության» զինյալների դիրքերին:

Դիտվել է՝ 715

Մեկնաբանություններ