ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Թուրքական լրատվամիջոցների արձագանքը հայ-թուրքական արձանագրությունների հետկանչին

Թուրքական լրատվամիջոցների արձագանքը հայ-թուրքական արձանագրությունների հետկանչին
17.02.2015 | 17:13

Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ ցյուրիխյան արձանագությունները Հայաստանի ԱԺ-ից հետ կանչելու ՀՀ նախագահի որոշմանն արձագանքել են թուրքական լրատվամիջոցները:


Իշխանությանը մոտ կանգնած լրատվամիջոցներ.


«Անադոլու» լրատվական գործակալություն
«Սարգսյանը Թուրքիայի արձանագրությունները հետ կանչեց»
Ներկայացվում է ՀՀ նախագահի նշած պատճառաբանությունը, թե ինչու են արձանագրությունները հետ կանչվում: Վկայակոչելով Սերժ Սարգսյանին` ընդգծվում է արձանագրությունների կնքումից ի վեր տևած 6 տարվա սպասողականությունը, վավերացնելու համար Հայաստանի հետևողականությունը և դրան հակառակ թուրքական իշխանությունների կամքի բացակությունը, արձանագրությունների բովանդակության խեղաթյուրումը և նախապայմանների լեզվով խոսելը: Չներկայացնելով ՀՀ ԱԺ նախագահին ուղղված ՀՀ նախագահի նամակի ողջ բովանդակությունը` «Անադոլու»-ն հիշեցնում է արձանագրությունների անցյալը, թե ինչպես Թուրքիան ուղարկեց Մեջլիս, ինչպես ՀՀ իշխանությունները նախ հանձնեցին Սահմանադրական դատարանի դատին, ապա 2010-ի ապրիլի 22-ին ՀՀ նախագահի կողմից վավերացման գործընթացը առկախվեց:


«Աքշամ» օրաթերթ
«Հայաստանի կողմից պրովոկացիոն քայլ»
Թերթը նշում է, որ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ուղղված նամակում հայտնելով հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու որոշման մասին, ընդգծել էր, որ արձանագրությունների ստորագրումից ի վեր Հայաստանը դրանք կյանքի կոչելու հարցում ցուցաբերել է վճռական մոտեցում: Ըստ աղբյուրի՝ Հայաստանի նախագահը մեղադրել է թուրք գործիչներին քաղաքական կամք չդրսևորելու, արձանագրությունների խոսքն ու էությունը խեղաթյուրելու և անընդհատ նոր նախապայմաններ առաջ քաշելու մեջ:


CNNTurk
«Սարգսյան. Թուրք իշխանավորների կամքի բացակայությունը աղավաղում է արձանագրությունների ոգին»
Առաջին հայացքից ծավալուն թվացող անդրադարձի ճնշող հատվածը վերաբերում է արձանագրությունների նախապատմությանը և անցած ճանապարհին, հիշատակվում է շվեյցարական միջնորդության, երկու երկրների խորհրդարաններ ուղարկվելու, ՀՀ նախագահի կողմից վավերացման գործընթացը առկախելու մասին:


«Միլլիյեթ» օրաթերթ
«Հայաստանը կարգավորման արձանագրությունները հետ կանչեց»
Հրապարակման համաձայն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ուղղված նամակում նշել է, որ արձանագրությունների ստորագրումից հետո անցել է 6 տարի, որի ընթացքում Հայաստանը պահպանել է իր հետևողական դիրքորոշումը, սակայն թուրքական կառավարությունը շարունակում է առաջ քաշել նախապայմաններ, որոնք չեն համապատասխանում արձանագրությունների ոգուն: «Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում, որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը»,- նախագահի խոսքերը մեջբերում է թուրքական կայքը:


Hurriyet օրաթերթ
«Թուրքիայի պատասխանը Հայաստանին. սխալ և անհաջող քայլ»
Հրապարակված լուրի մեջ նշվում է, որ արձանագրությունները հետ կանչելու մասին իր նամակում Սերժ Սարգսյանը մեղադրել է Թուրքիային արձանագրությունների ոգուն հակառակ գործելու և անվերջ նախապայմաններ առաջ քաշելու մեջ: Այդ կապակցությամբ «Hurriyet»-ի հետ զրույցում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների առաջին արձագանքը եղել է` «Սխալ և անհաջող քայլ է»: Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչները նշել են. «Արձանագրությունները Հայաստանի խորհրդարանում սպասում էին, սակայն որևէ քայլ չէր արվում: Այս որոշումը Հայաստանի պաշտոնական շրջանակների սեփական ներքին գնահատականն է: Սակայն մենք այն ճիշտ չենք համարում: Սա անկեղծությունից հեռու մոտեցում է»:


Ընդդիմադիր լրատվամիջոցներ.


Taraf օրաթերթ
«Հայաստանի` Թուրքիային ուղղված քննադատական որոշումը»
Նշվում է, որ ՀՀ նախագահը Թուրքիայի կառավարությանը հասցեագրել է բավականին խիստ արտահայտություններ, ամբողջությամբ մեջբերվում է ՀՀ նախագահի նամակը, ներկայացվում է արձանագրությունները չվավերացվելու և Սերժ Սարգսյանի կողմից առկախվելու պատմությունը:


T24.com.tr
«Սարգսյանը Հայաստան-Թուրքիա արձանագրությունները հետ կանչեց խորհրդարանից»
Տեղեկացնելով, որ ՀՀ նախագահը հայտարարել է արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելու իր որոշումը՝ կայքն ընդգծել է, որ ՀՀ ԱԺ նախագահին ուղղված Սերժ Սարգսյանի նամակում նշվում է, որ արձանագրությունների ստորագրումից արդեն վեց տարի է անցել, այս ընթացքում Հայաստանը հետևողական մոտեցում է ցուցաբերել գործընթացին, մինչդեռ Թուրքիան գործել է` հակառակ արձանագրությունների տառին և ոգուն` մշտապես նախապայմաններ առաջ քաշելով: Այնուհետև կայքն անդրադարձել է երկու երկրների միջև արձանագրություններով նախատեսված համագործակցությանը և Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմաններին: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ արձանագրություններով ենթադրվում էր Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը, երկու երկրների արտգործնախարարների ղեկավարությամբ միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը, այդ հանձնաժողովի գործունեությունը կարգավորող կանոններ ստեղծելու համար հանձնախմբի հիմնումը, հանձնաժողովի գործունեությունը կարգավորող կանոնների հաստատումը նախարարների կողմից, հանձնաժողովի առաջին նիստերի կազմակերպումը: «Սակայն, - շարունակում է լրատվամիջոցը,- Թուրքիան ավելի ուշ առաջ քաշեց ՀՀ-ի կողմից Ցեղասպանության թեման պաշտոնական օրակարգից հանելու և ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորելու պահանջը` որպես արձանագրությունների հետագա զարգացման նախապայման: Ավելի ուշ` 2010 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահը հայտարարեց արձանագրությունների վավերացման գործընթացի սառեցման մասին: Արդյունքում բավական երկար ժամանակ արձանագրությունները սառեցված վիճակում էին»:

Դիտվել է՝ 1155

Մեկնաբանություններ