Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ժնևյան բանակցություններն ավարտվեցին

Ժնևյան բանակցություններն ավարտվեցին
24.02.2015 | 12:46

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ավարտել են բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ, բանակցություններին մասնակցել են նաև Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին և ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիզը: Զարիֆը կարծում է, որ բանակցությունները Ժնևում լավ են ընթացել, փոխարտգործնախարար Աբաս Արաքչին նշել է, որ կողմերը աշխատանքներ են տանում հաջորդ շաբաթ «վեցյակի» հետ հերթական հանդիպումն անցկացնելու համար: «Վեցյակը» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանը շարունակում են դիվանագիտական ջանքեր գործադրել իրանական միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի հասնելու համար:

Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ