«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Նեղում են նաև յուրայիններին

Նեղում են նաև  յուրայիններին
03.03.2015 | 00:36

Մինչ ֆինանսների նախարարությունը Գագիկ Ծառուկյանի «չմուծած» հարկերի ճակատագիրն է որոշում, պարզվում է, իշխանության վերին օղակներից հրահանգ կա սեփական գործարարներին ևս մի քիչ նեղելու:
Մեր տեղեկություններով, հարկայինը ստուգումներ է իրականացնում ՀՀԿ-ամերձ գործարարների ձեռնարկություններում ու տեղը տեղին տուգանքներ գրում: Անգամ այն չափերի տուգանքներ են արձանագրվում, որ յուրային գործարարները ոչ թե դրանից նեղվում են, այլ «ըմբոստանում» ու չեն ցանկանում վճարել:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, այդ հարցով նախագահին դիմել և միջնորդություն խնդրելն էլ ոչ մի արդյունք չի տալիս: Մնում է համակերպվել ու վճարել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1134

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ