ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Եթովպիայի քարանձավային եկեղեցիներն ապշեցնում են

Եթովպիայի քարանձավային եկեղեցիներն ապշեցնում են
09.03.2015 | 13:07

Եթովպիայի տարածքում կան զբոսաշրջիկների համար անչափ գրավիչ ու հետաքրքիր հուշարձաններ, որոնց տարիքը գերազանցում է մեկ հազարամյակը:
dailymail.co.uk-ը պատմել է քարանձավների մեջ կառուցված եկեղեցական համալիրի մասին, որն ունի 1600 տարվա պատմություն: Քրիստոնեական հուշարձանները ստեղծվել են 5-15-րդ դարերում, իսկ ավելի ուշ պատերը որմնանկարվել են: Մեկուսացված աշխարհագրական դիրքի շնորհիվ որմնանկարները հիանալի են պահպանվել: Եկեղեցական համալիրը գործում է մեր օրերում՝ մկրտվում են նորածինները, հուղարկավորվում են հանգուցյալները:
Վանականների մեծ մասը եկեղեցական համալիրում է ապրում արդեն 40 տարուց ավելի:

Դիտվել է՝ 1747

Մեկնաբանություններ