Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Երաշխավորվել են վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները

Երաշխավորվել են վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները
18.03.2015 | 12:22

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնելող կազմակերպություններին երաշխավորելու մասին»:

Համաձայն հրամանի` վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` «Ուսուցման ազգային հիմնադրամ», «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա» ՀԿ, «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան», «Մաստեր Սթայլ» ՍՊԸ:

Դիտվել է՝ 1438

Մեկնաբանություններ