Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Իշխանափոխությունը ԲՀԿ-ում ավարտվեց

Իշխանափոխությունը ԲՀԿ-ում ավարտվեց
19.03.2015 | 19:14

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստում պատգամավոր Լյովա Խաչատրյանի առաջարկով խմբակցության ղեկավար է ընտրվել կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, քարտուղար` Վահե Էնֆիաջյանը: Այլ առաջարկներ չեն եղել և թեկնածություններն անցել են միաձայն:
ԲՀԿ-ի մամուլի քարտուղար Վահան Բաբայանն ասել է, որ նիստին մասնակցել է 19 պատգամավոր, բոլոր նրանք, ովքեր կուսակցության անդամներ են, թեպետ կուսակցության երկու անդամ՝ Տիգրան ՈՒրիխանյանն ու Աբրահամ Մանուկյանը նիստին չեն մասնակցել: «Չնայած դեյուրե խմբակցության անդամ հանդիսացող բոլոր 33 անդամները հրավիրված և տեղեկացված են եղել խմբակցության նիստի մասին»,- ավելացրեց Վահան Բաբայանը:

Դիտվել է՝ 1285

Մեկնաբանություններ