ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Այց մասնագիտական ցուցահանդես

Այց մասնագիտական ցուցահանդես
28.03.2015 | 17:31

Շարունակվում է մարտի 27-ին բացված «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015» 14-րդ միջազգային մասնագիտական ցուցահանդեսը, որին այսօր այցելեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Լոգոս Էքսպո»-ի գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանի ուղեկցությամբ` նախարարը շրջեց ցուցահանդեսի տաղավարներով, զրուցեց հայաստանյան և արտերկրի մասնակիցների հետ: Նրան ներկայացվեցին բժշկական և դեղագործական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններն ու արտադրանքը:
ՀՀ առողջապահության նախարարը կարևորեց տարեցտարի տեղական ընկերությունների առավել լայն ներգրավածությունը ցուցահանդեսում:
Սուրեն Նազինյանի տեղեկացմամբ` օրական մասնագիտական այս ցուցահանդեսն ունենում է շուրջ 1000 այցելու:
Առողջապահական էքսպոյին այս տարի միացել են ավելի քան 80 խոշոր բժշկական կենտրոններ, դեղագործական ընկերություններ, բժշկական սարքավորումներ արտադրողներ ու ներմուծողներ։ Այս տարի ավելի մեծ թվով կազմակերպություններ են ներկայացված Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Իրանից, Հունգարիայից, Գերմանիայից, Չինաստանից, Իսրայելից, Ղազախստանից:
Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ օտարերկրյա կազմակերպությունների մասնագիտական հաջողություններին` հետ չմնալով բժշկության, դեղագործության և ստոմատոլոգիայի միջազգային զարգացումներից:

Դիտվել է՝ 2070

Մեկնաբանություններ