Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ֆուտբոլի աստղերը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ֆուտբոլի աստղերը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
28.03.2015 | 22:03

Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված խաղին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ֆուտբոլիստները մարտի 28-ին այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հարավսլավիայի, իսկ հետո Հորվաթիայի հավաքականի նախկին անդամ Զվոնիմիր Բոբանը, Միլանի և Հորվաթիայի հավաքականի նախկին խաղացող Դարիո Շիմիչը, ֆրանսիացի ֆուտբոլիստ Ժան-Պիեռ Պապենն այցելել են Ծիծեռնակաբերդ և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Ռուսաստանցի ֆուտբոլիստների խումբն այսօր գնացել է Էջմիածին:

Դիտվել է՝ 1924

Մեկնաբանություններ