Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ինչու որոշ մարդիկ չեն հիշում երազները

Ինչու որոշ մարդիկ չեն հիշում երազները
01.04.2015 | 16:01

Մարդկանց 68%-ը հավատում է, որ երազները կարող են կանխորոշել ապագան, սակայն շատերը չեն հիշում երազները: Բոլորն են երազներ տեսնում: Եթե երազները չեք հիշում` մեղավորը ձեր ուղեղի տեմպորոպարիետալ հատվածն է, որն օգնում է վերամշակել ինֆորմացիան: Գիտնականները հայտնաբերել են, որ այս հատվածն ակտիվ է այն մարդկանց մոտ, ովքեր լավ են հիշում իրենց երազները և հենց այս ակտիվության շնորհիվ է երազը կոդավորվում հիշողության մեջ: Երազները վատ հիշող մարդիկ ավելի քիչ են կենտրոնացած արտաքին ազդակների վրա, քան լավ հիշողները: Պարզվել է՝ երազները հիշող մարդիկ նաև հաճախ են արթնանում գիշերը, հնարավոր է այն պատճառով, որ նրանց ուղեղն ավելի զգայուն է ձայնային ազդակների հանդեպ: Ըստ Լիոնի համալսարանի գիտնականների, ավելի հավանական է, որ մարդը կհիշի երազը, եթե երազից անմիջապես հետո արթնանա: Պատճառն այն է, որ արթուն ուղեղը կարող է վերամշակել նոր ինֆորմացիան (քնած ուղեղը չի կարող) և պահպանել երազի մասին հիշողությունը:

Դիտվել է՝ 4591

Մեկնաբանություններ