«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Միջուկային համաձայնագիր չի լինի առանց պատժամիջոցները հանելու

Միջուկային համաձայնագիր չի լինի առանց պատժամիջոցները հանելու
02.04.2015 | 12:07

Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնագիր չի լինի առանց Թեհրանի պատժամիջոցները լիովին հանելու՝ հաղորդել է Agence France-Presse-ը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Աբաս Արաքչիին:
Միջազգային միջնորդների վեցյակն Իրանի հետ բանակցություններ է վարում, որոնց նպատակը Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթն ապացուցելն է միջազգային պատժամիջոցների չեղարկման դիմաց: Կողմերը դիվանագիտական ջանքեր են գործադրում՝ մշակելու համաձայնագրի քաղաքական մասը մինչև մարտի վերջը, իսկ համապարփակ համաձայնագիրը՝ մինչև հունիսի վերջը:

Դիտվել է՝ 1017

Մեկնաբանություններ