Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Աղոթարան

Աղոթարան
14.04.2015 | 00:02

ՈՒխտատեղում ասվող աղոթք


Շնորհակալությո՜ւն քեզ, ով Տեր, որ ինձ առաջնորդեցիր և ողջ-առողջ հասցրիր այստեղ, և արժանի դարձրիր Քո ներկայությունը վայելելու:
Ընդունիր ինձ, Տե՛ր:
Ընդունիր նաև սրտիցս ու հոգուցս բխող մաղթանքները, եթե նրանք ամենագետ Արարչիդ կամքի համաձայն են: Շնորհի՛ր, որ ամբողջ կյանքս, խոսքերս ու գործերս քեզ ընծայված անուշահոտ խունկ և հոգևոր ընդունելի ընծաներ լինեն, որպեսզի իմ խոնարհ կյանքով երգաբանողն ու փառաբանողը դառնամ Քո սուրբ անվան. այժմ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:

Դիտվել է՝ 2333

Մեկնաբանություններ