Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Թուրինում ցուցադրվել է պատանքը, որի մեջ խաչելությունից հետո փաթաթել են Հիսուսի մարմինը

Թուրինում ցուցադրվել է պատանքը, որի մեջ խաչելությունից հետո փաթաթել են Հիսուսի մարմինը
20.04.2015 | 14:33

Թուրինյան պատանքը՝ քրիստոնեական գլխավոր և ամենահակասական մասունքներից մեկը, նորից ներկայացվել է հանրությանը: France 24-ի փոխանցմամբ՝ վերջին հինգ տարում առաջին անգամ: Թուրինյան պատանքը տեսնելու համար արդեն մեկ միլիոնից ավելի մարդ է դիմել՝ ապրիլի 19 - հունիսի 24-ի համար:

Ցուցադրության հետ նորից թեժանում են քննարկումները, որ սավանը իրականում 13-րդ դարում է ստեղծվել: Եկեղեցին պաշտոնապես չի պաշտպանում պնդումը, թե Քրիստոսի մարմինը փաթաթված է եղել սավանով: Ըստ ավանդության, Հովսեփ Արիմաթացին խաչելությունից հետո փաթաթել է Հիսուս Քրիստոսի մարմինը։ Պատանքի վրա, որ պահվում է Թուրինի Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարում, նկատելի են տղամարդու դիմագծեր, որոնք հիշեցնում են Քրիստոսի ավանդական պատկերը:

Դիտվել է՝ 2338

Մեկնաբանություններ