Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Հաղթել են Ռուսաստանի ընտրանուն

Հաղթել են  Ռուսաստանի ընտրանուն
28.04.2015 | 11:38

Ծաղկաձորում շարունակվող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության յոթերորդ տուրում Հայաստանի ընտրանին 2,5:1,5 հաշվով պարտության է մատնել Ռուսաստանի հավաքականին: Վճռորոշ է եղել Գաբրիել Սարգսյանի հաղթական պարտիան Սերգեյ Կարյակինի նկատմամբ: ՈՒթերորդ տուրում մեր տղաների մրցակիցն են լինելու հնդիկ շախմատիստները: Հաջողության դեպքում մերոնք կպահպանեն երրորդ հորիզոնականում հայտնվելու հնարավորությունը: Ավարտական իններորդ տուրում մեր ընտրանու մրցակիցներն են լինելու եգիպտոսցիները: Ասենք, որ չեմպիոնության համար ամենառեալ շանսերն ունեն ուկրաինացիներն ու չինացիները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 986

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ