Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Պիեռ Ռիշարի հուշերը

Պիեռ Ռիշարի հուշերը
03.05.2015 | 13:05

«Ես ոչինչ չգիտեմ, սակայն ամեն ինչ կասեմ»՝ վերնագրել է իր գիրքը ֆրանսիացի հայտնի դերասան Պիեռ Ռիշարը։ 300- էջանոց հուշերը հրատարակել է «Ֆլամարիոնը»։ Գիրքը գրելուն 80-ամյա դերասանին օգնել է լրագրող Ժերեմի Էմբերը, ստացվել է մի քիչ ուրախ, մի քիչ տխուր պատմություն՝ ինչպես ֆիլմերը, որոնցում նկարահանվել է Ռիշարը։ Նա պատմում է, որ լինելով հարուստ ընտանիքից, դերասանական ուղին ընտրելուց հետո որոշ ժամանակ գումար է վաստակել՝ աշխատելով որպես մերսող։ Ռիշարը ծիծաղով է հիշում նաև ֆիլմերի նկարահանումների մասին և հիացմունքով է խոսում մի քանի ֆիլմերում խաղընկերոջ՝ Ժերար Դեպարդիեի մասին։

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ