Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու օրենսդրական փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու օրենսդրական փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ
07.05.2015 | 13:14

Բուռն քննարկումներից հետո երեկ խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության առաջարկած օրենքների նախագծերի փաթեթը: Կողմ են քվեարկել 65 պատգամավոր, «դեմ»՝ 16-ը (ՀԱԿ, ՕԵԿ և «Ժառանգություն» խմբակցություններից), 21-ը ձեռնպահ են քվեարկել (ԲՀԿ և ՀՅԴ)։
Օրինագիծն առաջարկում էր 13 տոկոս հարկ սահմանել արտերկրում աշխատող քաղաքացիների համար, բայց միայն պայմանագրով աշխատողների։ Խոսքն այն ընկերությունների մասին է, որ աշխատում են օտարերկրյա տենդերներով։

Դիտվել է՝ 1758

Մեկնաբանություններ