Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Պովետկինը հաղթեց նոկաուտով

Պովետկինը հաղթեց նոկաուտով
25.05.2015 | 16:14

Կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում բավական երկար սպասված Ալեքսանդր Պովետկին-Մայք Պերես մենամարտը, որի հաղթողը նվաճելու էր WBC վարկածում աշխարհի չեմպիոնի պարտադիր հավակնորդի կարգավիճակը: Մարտն ավարտվել է առաջին իսկ ռաունդում, այն բանից հետո, երբ ծանր նոկդաունում հայտնվեց կուբացի մարզիկը ու, այլևս չվերագտնելով իրեն, վայրկյաններ անց հայտնվեց նոկաուտում: Ասենք, որ աշխարհի բացարձակ չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյից կրած պարտությունից հետո կուբացին երրորդ լուրջ մրցակիցն էր ռուս մարզիկի: Ի դեպ, Պովետկինը նախորդ երկուսին նույնպես հաղթել է նոկաուտով:
Պովետկինի հաջորդ մրցակիցը կարող է դառնալ Դիոնթեյ ՈՒայլդերը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 940

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ