Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Վատիկանը միասեռ ամուսնությունների օրինականացումը համարում է հարված ողջ մարդկությանը

Վատիկանը միասեռ ամուսնությունների օրինականացումը համարում է հարված ողջ մարդկությանը
27.05.2015 | 15:39

Սուրբ Գահի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլին քննադատել է Իռլանդիայում վերջերս անցկացված հանրաքվեի արդյունքները, որոնցով բնակչության մեծամասնությունն աջակցություն է հայտնել միասեռ ամուսնություններին։ «Կարծում եմ՝ չի կարելի խոսել միայն քրիստոնեական արժեքների պարտության մասին։ Պարտվել է ողջ մարդկությունը»,- կարդինալի խոսքերն է մեջբերել Deutsche Welle-ը:

Դիտվել է՝ 1584

Մեկնաբանություններ