«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Էլեկտրաէներգիայի 17 դրամով թանկացումը հիմնավոր չէ

Էլեկտրաէներգիայի 17 դրամով թանկացումը հիմնավոր չէ
05.06.2015 | 12:51

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցին: Լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ բնական է ու հասկանալի, որ որևէ մեկի համար ցանկալի չէ հոսանքի թեկուզ մեկ դրամով թանկացումը: «Ես գրեթե համոզված եմ, որ այդ 17 դրամով թանկացնելու առաջարկը մերժվելու է պատգամավորների և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Համենայն դեպս՝ մասնագետների առաջին գնահատականներն այն են, որ այդ 17 դրամը շատ է: Որևէ մեկի համար թեկուզ մեկ դրամի թանկացումը ցանկալի չէ, սակայն կա նաև օբյեկտիվ թանկացում: Կքննարկենք, կտեսնենք, թե որքանով է այդ հայտը հիմնավոր և առաջարկվող թանկացումն՝ օբյեկտիվ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նա հավելեց, որ ցանկացած երկրում տնտեսական և քաղաքական իրավիճակի պատասխանատուն իշխանություններն են, և այս հարցում էլ ՀՀԿ-ն չի խուսափում պատասխանատվությունից: «Ես արդեն մեկ անգամ ասել եմ, որ դեմ եմ անհարկի թանկացումներին: Սակայն, հիմա չեմ կարող ասել, թե որքանով է այդ թանկացումը հիմնավոր: Դա կկարողանամ ասել խորհրդարանական լսումներից հետո»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Դիտվել է՝ 1037

Մեկնաբանություններ