Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Կտեղափոխվի «Բարսելոն»

Կտեղափոխվի «Բարսելոն»
09.06.2015 | 11:17

Ինչպես տեղեկանում ենք «Բարսելոնի» պաշտոնական կայքից, կատալոնյան ակումբը պայմանագիր է կնքել երկրի ազգային հավաքականի ու «Սևիլիայի» քսանհինգամյա կիսապաշտպան Ալեիշ Վիդալի հետ: Մարզիկն իր նորամուտը կարող է նշել միայն 2016 թվականի հունվարին, երբ կվերանա կատալոնցիների վրա դրված տրանսֆերային արգելանքը: Նշենք, որ Վիդալը կարող է հանդես գալ նաև պաշտպանական գծում, որտեղ կարող է հաջողությամբ փոխարինել թիմից հեռանալու պատրաստ Դանի Ալվեսին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ