Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Մաքսիմովիչը հաղթանակ բերեց իր թիմին

Մաքսիմովիչը հաղթանակ բերեց իր թիմին
23.06.2015 | 12:31

Քսան տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում հանդիպեցին Բրազիլիայի ու Սերբիայի ընտրանիները: Հանդիպումն անցավ լարված պայքարում, ու թեև բրազիլացիները շատ ու շատ առումներով ունեին ակնհայտ գերազանցություն, սակայն ամենակարևոր ցուցանիշի առումով հետապնդողի դերում էին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի` 1:1: Լրացուցիչում, երբ խաղավարտին մնացել էր երկու րոպե, Մաքսիմովիչը հաղթանակ բերեց իր թիմին: Սերբիայի նորագույն պատմության մեջ սա աշխարհի առաջին չեմպիոնությունն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1587

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ