Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Նեյմարը որակազրկվել է չորս խաղով

Նեյմարը որակազրկվել է չորս խաղով
23.06.2015 | 12:37

Ինչպես հայտնի է, Ամերիկայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած Բրազիլիա-Կոլումբիա հանդիպման ժամանակ (խաղն ավարտվել է նվազագույն հաշվով բրազիլացիների պարտությամբ) կարմիր քարտ ստացած Նեյմարը որակազրկվել է չորս խաղով, ինչը նշանակում է, որ մարզիկի համար առաջնությունն արդեն ավարտված է (պատիժը տարածվում է play-off-ի բոլոր հանդիպումների վրա): Ըստ կազմակերպության պաշտոնական կայքէջի՝ Նեյմարի ու Բրազիլիայի ընտրանու մարզչական շտաբի հանդիպման ժամանակ որոշում է ընդունվել, որ Ֆուտբոլի բրազիլական կոնֆեդերացիան չի բողոքարկի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 886

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ