Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Հայ-իրանական երկաթգծի կառուցման ծրագիրը հեռանկարային է

Հայ-իրանական երկաթգծի կառուցման ծրագիրը հեռանկարային է
11.07.2015 | 11:12

Հայ-իրանական երկաթգծի կառուցման ծրագիրը հեռանկարային է՝ հուլիսի 10-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց Էդուարդ Շարմազանովը: «Հայաստանը կարևորում է երկաթգծի կառուցումը: Նախագահ Սարգսյանը կարևորել է դա նաև Չինաստան պաշտոնական այցի ժամանակ և նշել է, որ դա Մետաքսի ճանապարհի շարունակությունն է»,- ասաց Շարմազանովը:

Դիտվել է՝ 967

Մեկնաբանություններ