ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Եվ կմեծանան Air Force One Օբամաները

Եվ կմեծանան Air Force One Օբամաները
26.07.2015 | 17:44

Քենիայում մի քանի նորածինների մայրեր իրենց երեխաներին անվանակոչել են ի պատիվ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ հայտնում է Franc Press-ը: Քիսումու քաղաքում երկու ծննդաբերած մայրեր որոշել են իրենց որդիներին անվանակոչել այն ինքնաթիռի անունով, որով Օբաման ժամանել է Քենիա՝ Air Force One: «Ես որոշել եմ իմ երեխային կոչել Air Force One Բարաք Օբամա, որ մենք բոլորս միշտ հիշենք ԱՄՆ-ի նախագահի այցը Քենիա, որովհետև դա մեծ օրհնություն է»,- հայտնել է մայրերից մեկը՝ Աքինայ Օքոթը: Երկրորդ կինը՝ Լյուսի Աթենոն, որոշել է իր որդուն պարզապես անվանել Air Force One: «Ինձ ասացին, որ դա ամենալավ ինքնաթիռն է, որովհետև այդ ինքնաթիռում է ամերիկացի շատ հզոր առաջնորդը, որ նույնպես քենիացի է»,- բացատրել է կինը: Բարաք Օբամայի անունով կոչել են ևս 6 նորածինների, որոնցից երեքը աղջիկներ են:

Դիտվել է՝ 1635

Մեկնաբանություններ