«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Պայթեցվել է Իրաք - Թուրքիա նավթամուղը

Պայթեցվել է Իրաք - Թուրքիա նավթամուղը
30.07.2015 | 11:05

Պայթեցվել է Իրաք - Թուրքիա նավթամուղը՝ հաղորդել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը։ Հուլիսի 27-ին քուրդ զինյալները պայթեցրել էին Իրաք - Թուրքիա գազատարը, որը, Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի վկայությամբ, մինչ օրս չի վերականգնվել։ Նրա խոսքով, երկու ահաբեկչական գործողությունները, որոնք իրականացվել են Թուրքիայի էներգետիկ ոլորտի նկատմամբ, վկայում են, որ «ահաբեկիչները փորձում են ապակայունացնել վիճակը երկրում», փոխանցում են թուրքական լրատվամիջոցները:

Դիտվել է՝ 1149

Մեկնաբանություններ