Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

ԲՀԿ-ն սպառնում է պաշտոններից զրկել Ստեփան Մարգարյանին և Էլինար Վարդանյանին

ԲՀԿ-ն սպառնում է պաշտոններից զրկել Ստեփան Մարգարյանին և Էլինար Վարդանյանին
10.10.2015 | 01:14

ԲՀԿ-ն պատգամավորներ Ստեփան Մարգարյանից և Էլինար Վարդանյանից հստակ դիրքորոշում է ակնկալում՝ կամ իրենց հետ են, կամ առանձին։ Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը զգուշացնում է՝ նրանց խորհրդարանի հանձնաժողովների նախագահների պաշտոններից զրկելու առաջարկին արդեն խմբակցության մեծ թվով պատգամավորներ են միացել․ «Եթե այլ ծրագրեր ունեն, շատ ավելի ազնիվ է, երբ այդ ամենը հստակեցվում է և այդ ճանապարհով են գնում: Իսկ եթե կուսակցական ծրագրերին, ընդհանուր մեր գործունեությանը համահունչ գործունեություն են ծավալում, որևէ խնդիր չեմ տեսնում, որպեսզի հանձնաժողովների նախագահները մնան նրանք»:
Եթե խմբակցությունը հանձնաժողովի նախագահների պաշտոններից զրկելու հարց բարձրացնի, որոշումը պետք է ընդունվի խորհրդարանի լիագումար նիստում՝ փակ գաղտնի քվեարկությամբ։

Դիտվել է՝ 1075

Մեկնաբանություններ