ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց
14.10.2015 | 11:27

Հոկտեմբերի 13-ին և լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /2 արկ/ և 82 մմ-ոց ականանետերից /2 արկ/ ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից /11 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրադրությունը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Դիտվել է՝ 2169

Մեկնաբանություններ