Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Հեռացրել են Կասպարովին

Հեռացրել են Կասպարովին
23.10.2015 | 10:58

Կոռուպցիայի մեղադրանքով Շախմատի միջազգային ֆեդերացիան աշխարհի տասներեքերորդ չեմպիոն Գարի Կասպարովին հեռացրել է ՖԻԴԵ-ին առնչվող ցանկացած գործունեությունից: Ըստ ՖԻԴԵ-ի անցկացրած հետաքննության, ֆեդերացիայի նախագահի անցյալ ընտրություններից առաջ այդ պաշտոնին հավակնող Կասպարովն ու կազմակերպության այն ժամանակվա գլխավոր քարտուղար Իգնատիոս Լեոնգը պայմանավորվածություն են ձեռք բերել, ու աշխարհի նախկին չեմպիոնը նրան 500 հազար դոլար է վճարել ասիական տարածաշրջանից հօգուտ իրեն ձայներ բերելու համար: Հիշեցնենք, որ ընտրություններում Գարի Կասպարովը պարտվեց այդ կազմակերպության վերջին տարիների անփոփոխ նախագահ Կիրսան Իլյումժինովին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 780

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ