Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Սահմանվել են անապահով ուսանողների ուսման վճարի փոխհատուցման նվազագույն ՄՈԳ-երը

Սահմանվել են անապահով ուսանողների ուսման վճարի փոխհատուցման նվազագույն ՄՈԳ-երը
03.11.2015 | 12:34

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի հմ. 1183-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները, հրաման է ստորագրել՝ պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության (բակալավրի կրթական աստիճանով և ինտեգրացված ծրագրով) մրցութային քննությունների արդյունքներով անցողիկ միավորը հաստատելու մասին:

Հրամանով պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում 2-րդ և բարձր կուրսերում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը սահմանվում է՝
• բակալավրի կրթական աստիճանի և ինտեգրացված ծրագրի համար` 40 % /ՄՈԳ/,
• մագիստրոսի կրթական աստիճանի համար` 50 % /ՄՈԳ/:
Առաջին կուրսի ուսանողների համար՝
• բակալավրի կրթական աստիճանում և ինտեգրացված ծրագրով՝ 15 միավոր,
• մագիստրոսի կրթական աստիճանում` նախորդ ուսումնառության ընդհանուր միջին որակական գնահատականը՝ 41 % /ՄՈԳ/:
Նշենք, որ սահմանված ՄՈԳ-երի առկայության պայմաններում սոցիալական անապահովության սանդղակում ընդգրկված ուսանողները, ովքեր սահմանված ժամկետում ներկայացրել են համապատասխան փաստաթղթեր, պետության կողմից ենթակա են ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման՝ 50-100 տոկոսի չափով:

Դիտվել է՝ 1553

Մեկնաբանություններ