Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Զիջեցին լեհերին

Զիջեցին լեհերին
18.12.2015 | 00:04

Դանիայում ընթացող ձեռքի գնդակի աշխարհի առաջնությունում մեկ քառորդ փուլից դուրս մնաց Ռուսաստանի կանանց ընտրանին՝ դրամատիկ պայքարում զիջելով Լեհաստանի ընտրանուն: Ի դեպ, ռուսների համար լեհերը ճակատագրական դեր են ունեցել նաև նախորդ նմանատիպ առաջնությունում: Ճիշտ է, այն ժամանակ նրանք իրենց սև գործը կատարեցին դեռևս խմբային փուլում: Ռուսաստանի հավաքականը ստիպված կլինի պայքարել 5-8-րդ տեղերի համար, սակայն առաջնության արդյունքներով նվաճել է օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր: Նշենք, որ Ռուսաստանի ընտրանու կազմում հանդես է գալիս Օլգա Հակոբյանը՝ լինելով թիմի առաջին «ջութակներից» մեկը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1003

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ