«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ռուս-թուրքական ապրանքաշրջանառությունը նվազել է 40 տոկոսով

Ռուս-թուրքական ապրանքաշրջանառությունը նվազել է 40 տոկոսով
29.12.2015 | 09:58

«2014-ի համեմատ ապրանքաշրջանառությունը Թուրքիայի և Ռուսաստանի միջև այս տարի նվազել է 38-40 տոկոսով»,- հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Բյուլենթ Թյուֆենքչին: Նախարարի խոսքով՝ թուրքական տնտեսությունն ի վիճակի է դիմակայել այդ բացասական միտումներին: «Հաշվի առնելով մեր տնտեսության մասշտաբները, կարծում եմ, որ այս ամենը թուրքական էկոնոմիկայի վրա շատ լուրջ ազդեցություն չի ունենա»,- նշել է Թյուֆենքչին:

Դիտվել է՝ 2286

Մեկնաբանություններ