Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Զենքի գնորդները պետք է ենթարկվեն միասնական օրենքին»

«Զենքի գնորդները պետք է ենթարկվեն միասնական օրենքին»
06.01.2016 | 11:02

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ զենքի գնորդները պետք է ենթարկվեն միասնական օրենքին՝ հաղորդում է Reuters-ը: Օբամայի խոսքերով` նրանց ստուգումները, ովքեր զենք են գնում, կարող են փոխել դրությունը` կանխելով հրաձգություններն ու սպանությունները: «Զենքի արգելքը կարող է պատանդ պահել Կոնգրեսին, սակայն պատանդ չի պահի ԱՄՆ-ի քաղաքացիներին»,- ասել է ԱՄՆ նախագահը: Նա ընդգծել է, որ Կոնգրեսը պետք է խելամիտ մոտենա խնդրի լուծմանը` կոչ անելով հնարավորինս արագ անել:

Դիտվել է՝ 1723

Մեկնաբանություններ