«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Իրանի տնտեսությունը հաջորդ տարի ավելի քիչ կախված կլինի նավթային եկամուտներից

Իրանի տնտեսությունը հաջորդ տարի ավելի քիչ կախված կլինի նավթային եկամուտներից
12.01.2016 | 11:46

Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանի տնտեսությունը հաջորդ տարի (սկսվում է մարտի 20-ին) ավելի քիչ կախված կլինի նավթի վաճառքից ստացվող եկամուտներից՝ Ասալուեհ քաղաքում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Նա մասնակցել է աշխարհի խոշորագույն «Հարավային Փարս» գազահանքի 15-րդ և 16-րդ հատվածների շահագործման հանձնման արարողությանը։ Ռոհանին խոստացել է, որ հաջորդ տարին Իրանի տնտեսության համար կլինի տնտեսական վերելքի տարի: Իրանի բյուջեում նավթային եկամուտները կազմելու են միայն 25 տոկոս։ Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2016-ին Իրանի ՀՆԱ-ն կաճի 5,8 տոկոսով, 2017-ին՝ 6,7 տոկոսով:

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ