Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Թուրքիայում խոզի գրիպից 57 մարդ է մահացել

Թուրքիայում խոզի գրիպից 57 մարդ է մահացել
30.01.2016 | 11:50

Թուրքիայում վերջին երեք ամիսներին 57 մարդ է մահացել H1N1 վիրուսից, որն առավել հայտնի է որպես խոզի գրիպ՝ ասել է առողջապահության նախարար Մեհմեդ Մուեզինօղլուն: «Մենք մոտ 480 հիվանդներից նմուշներ ենք վերցրել, 280-ի դեպքում H1N1 վիրուս է հայտնաբերվել»,- ասել է նա: Նախարարը նշել է, որ հիվանդության բարձր ցուցանիշներ են գրանցել դեկտեմբերին և հունվարի սկզբին, սակայն այժմ գրիպի սեզոնը կարելի է ավարտված համարել: Նա դարձյալ ընդգծել է, որ խուճապի կարիք չկա, պետք է պարզապես հետևել ձեռքերի հիգիենային և շատ հեղուկ օգտագործել:

Դիտվել է՝ 2133

Մեկնաբանություններ