Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Հնչել են Էդվարդ Միրզոյանի կամերային ստեղծագործությունները

Հնչել են Էդվարդ Միրզոյանի կամերային ստեղծագործությունները
13.02.2016 | 11:30

Փետրվարի 12-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում

Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի շրջանակներում ներկայացվեցին Էդվարդ Միրզոյանի կամերային ստեղծագործությունները։ Ելույթ ունեցան Սիլվա Պետրոսյանը (սոպրանո), Դիանա Հարությունյանը (սոպրանո), Ջուլիետա Բերբերյանը (սոպրանո), Ջուլիետա Ալեքսանյանը (սոպրանո), Արսեն Գևորգյանը (բարիտոն), Լևոն Առաքելյանը (թավջութակ), Արթուր Ավանեսովը (դաշնամուր), Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի լարային քառյակը (Էրիկ Մանուկյան՝ առաջին ջութակ, Անի Ադիկյան՝ երկրորդ ջութակ, Ելենա Հայրապետյան՝ ալտ, Էլյա Բալասանյան՝ թավջութակ)։
Երեկոյի ընթացքում հնչեցին Ավետիք Իսահակյանի խոսքերով գրված ՙԱսում են, թե…՚, ՙԵրազ տեսա՚, ՙԴու հասկացար՚ (խոսք՝ Վահան Տերյանի), ՙՀիմա հիշում եմ՚ (խոսք՝ Եղիշե Չարենցի), ՙՎերհուշ՚ (խոսք՝ Սիլվա Կապուտիկյանի) և այլ ռոմանսներ, ինչպես նաև Միրզոյանի Լարային կվարտետ Թեմա և վարիացիաներ, Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար ստեղծագործությունները։
Նշենք, որ ամեն տարի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նվիրվում է հայ կոմպոզիտորներից մեկի հոբելյանին։ Այս տարի այն նվիրված է Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին և կրում է Միրզոյան ֆեստ անվանումը։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։

Դիտվել է՝ 1287

Մեկնաբանություններ