Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Իրանական գազը Վրաստան կարող է հասնել նաև Հայաստանով

Իրանական գազը Վրաստան կարող է հասնել նաև Հայաստանով
14.02.2016 | 13:03

Վրաստանում Իրանի դեսպան Աբաս Տալեբի - Ֆարն ասել է, թե իրանական գազը Վրաստան հասցնելու տեխնիկական հնարավորություններ կան: Նա հավանական երթուղիների մի քանի տարբերակ է նշել՝ ասելով, թե կարելի է օգտագործել Հայաստանի կամ Ադրբեջանի ենթակառուցվածքները: Նրա նշած երրորդ հնարավորությունը Իրանի, Վրաստանի, «Գազպրոմ»-ի և Հայաստանի միջև փոխանակում կատարելն է, որը, ըստ դեսպանի, ամենահավանական տարբերակն է:

Դիտվել է՝ 3811

Մեկնաբանություններ