ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Տեղի կունենա «Հայկյան» հոբելյանական մրցանակաբաշխությունը

Տեղի կունենա «Հայկյան» հոբելյանական մրցանակաբաշխությունը
17.02.2016 | 14:51

Փետրվարի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու «Հայկյան» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Նշենք, որ լրանում է երիտասարդական այս մրցանակաբաշխության 15-ամյակը։

Փետրվարի 24-ին ավելի քան մեկ տասնյակ անվանակարգերում մրցանակներ կստանան 2015 թվականին երիտասարդության ոլորտում ակտիվ, ծավալուն աշխատանք իրականացրած ուսանողական, հասարակական կազմակերպությունները, երիտասարդական նախագծերը, երիտասարդներին աջակցած կառույցները և այլն։ Ավանդական անվանակարգերից բացի, կհանձնվեն նաև հատուկ մրցանակներ։
«Հայկյան» մրցանակաբաշխությունը նպատակ ունի խթանել հանրապետությունում ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, երիտասարդական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունն ու պետական երիտասարդական քաղաքականության ոլորտում աշխատանքները և այլն։
«Հայկյան» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կուղեկցվի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ։ Ելութ կունենան անվանի արտիստներ։

Դիտվել է՝ 2291

Մեկնաբանություններ