Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               

Իսրայելցի 7-ամյա տղան 3500-ամյա արձանիկ է գտել

Իսրայելցի 7-ամյա տղան 3500-ամյա արձանիկ է գտել
27.02.2016 | 21:18

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ Օրի Գրինխութ անունով 7-ամյա տղան հին քաղաքի հնագիտական պեղումների վայրում հայտնաբերել է արձանիկ, որը մոտավորապես 3500 տարեկան է։ Նա արձանիկը գտել է պեղումների վայրից ոչ հեռու: Արձանիկը թեթևակի ծածկված է եղել ավազով: Տղան արձանիկը նվիրել է մորը: Իսկ մայրը փոխանցել է Հնությունների հարցերով վարչությանը: Մասնագետները համարում են, որ գտածոն բնորոշ է քանանացիների մշակույթին և կարող է լինել պտղաբերության աստվածուհի Աստարտան։

Դիտվել է՝ 1533

Մեկնաբանություններ