ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Ռուսական զորքերի դուրսբերումը Սիրիայի համար անակնկալ չէր

Ռուսական զորքերի դուրսբերումը Սիրիայի համար անակնկալ չէր
17.03.2016 | 10:27

ՄԱԿ-ին առընթեր Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին հայտարարել է, որ Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերումն անակնկալ չէր Դամասկոսի համար՝ հաղորդում է Reuters-ը: «Սիրիայից ռուսական զորքերի մասնակի դուրսբերման որոշումն ընդունվել է նախագահ Պուտինի և նախագահ Ասադի համատեղ որոշման հիման վրա: Այդ պատճառով էլ դա մեզ համար անակնկալ չդարձավ»,- հայտարարել է Ջաֆարին: Նա մերժել է Սիրիայի դաշնայնացման առաջարկությունները` հայտարարելով, որ երկիրը պետք է պահպանի միասնականությունը:

Դիտվել է՝ 1476

Մեկնաբանություններ