ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Ռուսաստանի ՕՏՈՒ-ն Սիրիայի իշխանություններին կօգնի ահաբեկչության դեմ պայքարում

Ռուսաստանի ՕՏՈՒ-ն Սիրիայի իշխանություններին կօգնի ահաբեկչության դեմ պայքարում
28.03.2016 | 12:09

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը (ՕՏՈՒ) Սիրիայի իշխանություններին կօգնեն ահաբեկչության դեմ պայքարում: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի տեղեկացմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հեռախոսազրույցում ասել է ՌԴ նախագահը: «Պուտինը եւս մեկ անգամ ընդգծեց, որ, չնայած Սիրիայից ռուսական զորքերի հիմնական մասի դուրսբերմանը, Ռուսաստանի Զինված ուժերը կշարունակեն օգնել սիրիական իշխանություններին ահաբեկչության դեմ պայքարում եւ իրենց երկիրը ծայրահեղական խմբավորումներից ազատագրելու գործում»,- հայտարարել է Պեսկովը: Ասադը բարձր է գնահատել ռուսական օդուժի օգնությունը, նա ասել է, որ այնպիսի հաջողությունները, ինչպիսին Պալմիրայի ազատագրումն է, անհնար կլինեին առանց ռուսական աջակցության: «Ասադի խոսքով, ակնհայտ է, որ պայքար է գնում նավթի համար, սակայն, ինչպես ինքն է նշել, ամեն տեղ նավթ շատ կա, իսկ Պալմիրան միակն է»,- հավելել է մամուլի խոսնակը:

Դիտվել է՝ 1781

Մեկնաբանություններ