Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Իտալիայի ԱԳՆ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման կապակցությամբ

Իտալիայի ԱԳՆ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման կապակցությամբ
05.04.2016 | 02:02

Իտալիայի ԱԳՆ-ը խորին մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում շարունակվող բախումների կապակցությամբ, որոնց հետեւանքով արդեն մի քանի մարդկային զոհ կա։ «Իտալիայի ԱԳՆ-ն բոլոր կողմերին կոչ է անում անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին եւ զերծ մնալ թշնամանքի հետագա ակտերից»,- ասված է Իտալիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Իտալացիերը վսահ են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ դիմում են կողմերին՝ կոչ անելով վերականգնել ԵԱՀԿ ՄԽ եւ երեք համանախագահների հովանու ներքո խաղաղ բանակցային կարգավորմանն ուղղված ջանքերը։

Դիտվել է՝ 4956

Մեկնաբանություններ