ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Հայաստանը բողոք է հայտնել Իսրայելին Ադրբեջանին զենք վաճառելու համար

Հայաստանը բողոք է հայտնել Իսրայելին Ադրբեջանին զենք վաճառելու համար
11.04.2016 | 00:22

Հայաստանը բողոք է հայտնել Իսրայելին Ադրբեջանին զենք վաճառելու համար՝ գրում է Haaretz-ը: Հայաստանի բողոքը հետևել է ադրբեջանական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղում հարձակման ժամանակ իսրայելական արտադրության ինքնասպան-անօդաչուի կիրառմանը: «Երուսաղեմում բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ հայկական կողմը բողոք է հայտնել Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումների առիթով, որը կիրառվել է հայկական բանակի դեմ»,- գրել է իսրայելական պարբերականը:

Դիտվել է՝ 1413

Մեկնաբանություններ