Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Լոնդոնաբնակ հայ համայնքն իր բողոքի ձայնն է բարձրացրել` ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի

Լոնդոնաբնակ հայ համայնքն իր բողոքի ձայնն է բարձրացրել` ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի
17.04.2016 | 12:26

Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչները ապրիլի 15-ին բողոքի ցույց են անցկացրել` ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի: Լոնդոնի Հայ երիտասարդական միության մասնաճյուղը տեեկացրել է, որ հարյուրից ավելի հայ ցուցարարներ հավաքվել են Լոնդոնում` Ադրբեջանի դեսպանության առջև և երկու ժամ շարունակ իրենց բողոքի ձայնը բարձրացրել` ընդդեմ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ դրսևորվող ադրբեջանական ագրեսիայի: Նրանց հարևանությամբ փոքրաթիվ ցույց են կազմակերպել նաև լոնդոնաբնակ ադրբեջանցիները:

Դիտվել է՝ 2638

Մեկնաբանություններ