Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է ցուցաբերեն զսպվածություն և վերսկսեն բանակցային գործընթացը

Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է ցուցաբերեն զսպվածություն և վերսկսեն բանակցային գործընթացը
21.04.2016 | 21:33

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է. «Այժմ պահանջվում է ցուցաբերել զսպվածություն, գործը հասցնել կայունության վերականգնմանը: Խորապես համոզված ենք, որ կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը, որն ուղղված է կայուն խաղաղ կարգավորմանը հասնելուն: Կողմերը պետք է ակտիվացնեն ռազմական ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ աշխատանքները»,- ասել է նա: Զախարովան հաստատել է, որ ռուսական կողմը պատրաստ է որպես միջնորդ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին:

Դիտվել է՝ 2647

Մեկնաբանություններ