Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ղարաբաղյան բախումների հետևում Ռուսաստանն ու Թուրքիա՞ն են

Ղարաբաղյան բախումների հետևում Ռուսաստանն ու Թուրքիա՞ն են
01.05.2016 | 15:49

Ղարաբաղում բախումների հետևում Ռուսաստանի և Թուրքիայի հետքն է երևում՝ նշում է France24 հեռուստալիքի կայքը: Անկարայի և Մոսկվայի հարաբերությունները կտրուկ լարվեցին, երբ 2015-ի նոյեմբերին թուրքական օդուժը Սիրիայում կործանեց ռուսական ռմբակոծիչը: Ադրբեջանը ԵՄ-ին էներգամատակարարման հարցում այլընտրանք է Ռուսաստանին: Եթե Ռուսաստանն ապակայունացնում է տարածաշրջանը, Եվրոպան ստիպված կլինի հրաժարվել էներգետիկ միջանցքից՝ նշել է Փարիզի Science Po համալսարանի քաղաքական վերլուծաբան Թոռնիկե Գեորգաձեն: Ըստ նրա, Թուրքիան, իր հերթին, ցանկանում է խարխլել տարածաշրջանը, Ադրբեջանին հրահրել միջամտել Ղարաբաղում և Բաքվին ամբողջությամբ հեռացնել Մոսկվայից:

Դիտվել է՝ 2893

Մեկնաբանություններ